Օրըստօրե դրությունը ծանրանում է. ալան-թալանը չափ ու սահման չունի, հայերը շունչ քաշել չեն կարողանում: Բողոքագրերով, գանգատներով ծանրաբեռնվել է Ազգային խորհրդի գրասեղանը: Ճարտարի շրջանից հայտնում են, որ թուրքերը գիշերները ծայրագուղերի այգիներում հանում են նորատունկ ծառերն ու շրջված դիրքով տնկում: Որովհետև Ազգային խորհուրդն անիմջապես հարաբերության մեջ մտնել չէր կարող անգլիական միսիայի հետ, գանգատները Միշան է ներկայացնում այնտեղ կամ հենց ժողովրդական ներկայացուցիչները, բայց ոչ մի հետևանք, կամ պատասխանում են թե՝ «դիմեցե՜ք գեներալ-գուբերնատոր Սուլթանովին», կամ ասում են, թե «Սուլթանովին կգրենք այդ մասին» ու միշտ, գրավոր կամ բերանացի ավելացնում՝ «Յուրաքանչյուր ակտիվ քայլ, ուղղված Ադրբեջանի դեմ, կհամարվի ուղղված անգլիական Մեծ Բրիտանիայի կառավարության դեմ...»: Այսպիսի պայմաներում ինչ ի՞նչ անել, մենք էլ չգիետինք: Մի բան միայն պարզ էր, որ Հայաստանի կառավարությունը վերջապես պետք է իր ձեռքն առներ Ղարաբաղի դատը և ուժեղ կերպով, դիվանագիտական ճանապարհներով կամ այլ կերպ լուծեր այդ ծանր խնդիրը: ...
Հատված Արամայիս Տեր-Դանիելյանի օրագրից Մայիսի 5, 1919թ.
Արամայիս - Ղարաբաղի տագնապը (26 ապրիլ - 26 հուլիս 1919թ.)
Երեվան, Հայաստան, 1993, 118 էջ
ISBN 5-540-01583-5
Ավելացնեմ, որ հայերը Սուլթանովին որպես գուբերնատոր չէին ճանաչում: Ադրբեջանի կառավարությունն էր նրան նշանակել ու բրիտանացիներն էլ հայերին ստիպում էին, որ նրան հնազանդվեն:
